211652_close_icon
views-count2252 դիտում article-date 13:56 29-03-2016

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով: Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան աղջիկները: Հաջորդ օրը տղաները և պարային զույգերը կմրցեն ազատ ծրագրում: Մրցումային վերջին օրը` ապրիլի 2-ին, կրկին պայքարի մեջ կմտնեն աղջիկները:

Նմանատիպ նյութեր