211652_close_icon
views-count1255 դիտում article-date 14:25 30-08-2019

Մայր Աթոռում նոր նշանակումներ են արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանի և նորաօծ քահանաների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանն ազատվել է Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը հովվական ծառայության է նշանակվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Սողոմոնյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը` Արագածոտնի թեմում, Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը և Տ. Լևոն քահանա Դավթյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը` Արարատյան Հայրապետական թեմում: Արժանապատիվ Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը և Տ. Տրդատ քահանա Օհանյանը իրենց հոգևոր ծառայությունը կշարունակեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում, Արժանապատիվ Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը և Տ. Գյուտ քահանա Գալստյանը` ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում:

Նմանատիպ նյութեր