Եգիպտական առևանգված օդանավի ուղևորներն ազատ են արձակվել, բացի անձնակազմից ու 5 օտարերկրացիներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առևանգված EgyptAir ավիաընկերությանը պատկանող A-320 ուղևորատար օդանավի բոլոր ուղևորները, բացի 5 հոգուց, ազատ են արձակվել: Ահաբեկիչները թույլ չեն տվել հեռանալ նաև օդանավի անձնակազմի անդամներին: Այդ մասին հատարարություն է տարածել ավիաընկերությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/29/80909/]Հիշեցնենք[/url], որ օդանավը զավթվել է այսօր, երբ իրականացնում էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթը:
Տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ օդանավը զավթած անձանցից մեկը մահապարտի գոտի է կրում և սպառնացել է պայթեցնել օդանավը, եթե չկատարվեն հրահանգները:
Տեսանյութը՝ [url=https://twitter.com/SkyNews/status/714716121962782720]այստեղ[/url]: