Վաշինգտոնում զինված տղամարդը փորձել է ներխուժել Կոնգրեսի շենք
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, հաղորդում է Ruters-ը: ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ՝ զբոսաշրջության գոտում, տեղի է ունեցել փոխհրաձգություն ոստիկանության աշխատակիցների և մի զինված տղամարդու միջև այն բանից հետո, երբ տղամարդը փորձել է զինված ներխուժել Կոնգրեսի այցելուների շենքը:
Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել վերջինիս, շենքն արագորեն շրջափակվել է, իսկ այցելուներն ու Սպիտակ Տան անձնակազմը տեղափոխվել են անվտանգ վայր:
Ձերբակալման ժամանակ հանցագործը, ով հայտնի է ոստիկանությանը որպես մշտապես բողոքներ ներկայացնող և ոչ ահաբեկիչ, թեթև վնասվածքներ է ստացել: