Մադուրոյի կողմնակիցները փորձել են ներխուժել Վենեսուելայի խորհրդարանի շենք
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցների մի խումբ երեկ հարձակվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցների վրա , ինպես նաև փորձել ներխուժել շենք, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ, իսկ շենքը նյութական վնաս է կրել, հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի Ազգային ասամբլեայի տարածած հաղորդագրությունը։
Նշենք, որ խորհրդարանը դեմ է հանդես գալիս Մադուրոյի կառավարությանը, մասնավորապես, Սահմանադրության մեջ ի օգուտ նախագահի՝ փոփոխություններ կատարելու քայլերին։ Այդ կապակցությամբ նիստ է նշանակվել հուլիսի 30-ին։
Հարձակվողները նաև փորձել են ջարդել խորհրդարանի շենքի գլխավոր դուռը։