2921 դիտում
09:49 29-03-2016
Սերժ Սարգսյանի բացակայությունից օգտվելով, հակառակորդը խախտում է զինադադարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով անցած շաբաթ և կիրակի օրերին հակառակորդը պարբերաբար խախտել էր զինադադարի ռեժիմը: Հայկական զինուժը պատժիչ գործողություններով թշնամուն պարտադրել է վերադառնալ զինադադարի ռեժիմին: Բարեբախտաբար այս անգամ հայկական կողմը զոհեր չի ունեցել:
Հրետակոծման արդյունքում վիրավորվել են Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը և Բերքաբեր գյուղի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը: Փոխարենը ադրբեջանական կողմն ունի առնվազն երկու զոհ: Երեկ արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հաստատեցին, որ զոհվել են լեյտենանտ Զոիլֆուգարլ Գալիբ Լաիմօղլուն և շարքային Հաջըև Գեֆերլի Ինթիգամօղլուն:
Այսպիսով, հերթական անգամ պիտի արձանագրենք, որ այն ժամանակ, երբ Հայաստանը և Արցախը նշում էին Սուրբ Զատիկի տոնը, ադրբեջանական կողմը փորձել է «համը հանել»:
Դրան գումարվել է նաև Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելու փաստը, որտեղ ԼՂՀ խնդրին ևս անդրադարձ է լինելու: Թերևս հենց այդ փաստով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խոշոր տրամաչափի հրետանի է գործի դրել, այլ նաև հրթիռային կայաններով հրետակոծել է բնակավայրերը: Բայց այն փաստը, որ արդյունքում մենք զոհեր չունենք, վկայում է այն մասին, որ ոչ միայն մեր բանակն է նոր իրավիճակին լիարժեք տիրապետում, այլ նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
18215 դիտում
06:05 18-10-2020
Հակառակորդը խախտել է զինադադարը՝ կիրառելով հրետանային, հրաձգային կրակ, հասցրել հրթիռային հարվածներ. ՊՆ
1779 դիտում
13:12 05-08-2015
Օգտվել էր տանտիրոջ բացակայությունից գողացել է ոսկե մատանի և ականջօղեր
Այս բաժնից
1522 դիտում
08:28 01-02-2025
Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած. «Փաստ»
1429 դիտում
08:00 01-02-2025
«Մենք անցնում ենք վճռական գործողությունների». «Փաստ»
1345 դիտում
07:32 01-02-2025
Ամենախոշոր հարկատուն անփոփոխ է. ի՞նչ դիրքեր ունեն մյուս առաջատարները. «Փաստ»