211652_close_icon

Ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտում

views-count1725 դիտում article-date 21:28 28-03-2016
Մարտի 28-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ հիվանդանոցի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարար¬ների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «КамАЗ» մակնիշի 570 LU 61 պ/հ ավտոմեքենան: *** Մարտի 28-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda Trailer» մանիշի 092 LS 27պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր