Հենրիխ Մխիթարյան. Գլեբից շատ բան եմ սովորել
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ նախկինում շատ է հետևել Բելառուսի հավաքականի խաղացող, «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբի մրցելույթներին:
«Հիանում էի Գլեբի խաղով: Ոչ միայն «Արսենալում», այլ նաև` «Շտուտգարտում», «Բարսելոնայում»: Լավ եմ հիշում տեխնիկապես լավ պատրաստված այդ ֆուտբոլիստին: Նրանով կարելի է հիանալ:
Նա բելառուսական ֆուտբոլի լեգենդ է: Նա ամենաարագ խաղացողը չէր, բայց գնդակի հետ արագ էր աշխատում: Շատ եմ դիտել նրա մասնակցությամբ հանդիպումները և ինչ որ բան սովորել եմ», ասել է Մխիթարյանը բելառուսական «Պրեսբոլ» պարբերականին: