Կուզեի շատ բան փոխել Հայաստանում. Հենրիխ Մխիթարյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց ներկայացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին:
[b]-Վերջին մի քանի տարվա մեջ թե Երևանում, թե Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց՝ երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել են կապարի և այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի: Ընդ որում, հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի և հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին և կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում՝ բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե երեխաների, և թե ողջ Հայաստանի համար:[/b]
-Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաև մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան և հասնեն իրենց երազանքներին և նպատակներին:
[b]-Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը: Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից:[/b]
-Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, և կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:
[b]-Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում:[/b]
-Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա բավարար է երեխաների համար, չնայած՝ դեռ առաջընթացի տեղ շատ կա: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]