211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա, այնուհետև՝ Վաշինգտոն

views-count2368 դիտում article-date 13:02 28-03-2016
Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մարտի 30-ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր