Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ
Հունիսի 29-ին Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։