Օգնության են հասել փրկարարները
Մարտի 27-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


