7482 դիտում
09:59 27-03-2016
Be Armenian նախագիծը կօգնի Սուրբ Զատկի հայերեն էլեկտրոնային բացիկներ ուղարկել միմյանց
Զատիկը միմյանց շնորհավորելու հիանալի առիթ է, սակայն տոնի կապակցությամբ միմյանց շնորհավորական բացիկներ ուղարկելը կարծես ընդունված չէ մեր իրականությունում: «Տարածիր լուրը Հարության». սա այն հիմնական հաղորդագրությունն է, որն առկա է տարվա երկրորդ կարևորագույն տոնի՝ Սուրբ Զատկի բացիկներում, որոնք ստեղծել են Be Armenian (Հայ եղիր) թիմի անդամները:
Հիմքում ընկած է Քրիստոսի Հարության բարի լուրը տարածելու գաղափարը:
Be Armenian. սա նոր նախագիծ է, որը նպատակ ունի օգնել միմյանց հայերեն էլեկտրոնային բացիկներ ուղարկելու գործում: Նախագծի թիմն անվճար ստեղնաշար է ստեղծել, որը տրամադրում է ծրագրի հետ միասին՝ այդպիսով կանխելով նաև հնարավոր լեզվական խոչընդոտների առկայությունը:
Նախագծի ղեկավար, Zenta ընկերության տնօրեն Հրանտ Դարբինյանի խոսքով՝ երկար տարիներ շուկայում հայալեզու բացիկներ չեն եղել, իսկ ընդհանրապես հայերեն էլեկտրոնային բացիկներ այժմ էլ չկան, և այս առումով Be Armenian նախագիծը միմյանց շնորհավորելու և զգացմունքները հայերեն արտահայտելու լավ հնարավորություն է ընձեռում ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Ծրագիրն այժմ հասանելի է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, այն կարելի է ներբեռնել [url=https://itunes.apple.com/us/app/be-armenian/id979890961?mt=8]այստեղ[/url]:
Առաջիկայում պատրաստ կլինի նաև ծրագրի՝ Android ՕՀ-ով աշխատող սարքերի համար նախատեսված տարբերակը: Be Armenian-ը շուտով հնարավորություն կտա էլեկտրոնային բացիկները ուղարկել նաև Facebook-ի միջավայրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
16600 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
Այս բաժնից
2230 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր