211652_close_icon
views-count385 դիտում article-date 17:13 16-03-2026

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։

Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր