211652_close_icon
views-count2254 դիտում article-date 15:36 10-10-2015

Ժերար Պիկե. Կցանկանայի, որ այս սուլոցների հարցը լուծվեր. տեսանյութ

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն Եվրո-2014-ի խմբային փուլում՝ Լյուքսեմբուրգի հետ խաղում (4:0) նորից արժանացել է երկրպագուների սուլոցներին: «Պետք է երկրպագուներին հարցնել, թե երբ է այս ամենն ավարտվելու: Ես գերադասում է քննարկել միայն այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Իհարկե, ես կցանկանայի, որ սուլոցների հետ կապված այս հարցը լուծվեր, բայց ամեն ինչ կախվածծ է երկրպագուներից: Ես միշտ 100 տոկոսով ուժերս ներդնում եմ հավաքականում: Սա իմ տունն է, իմ ընտանիքը: Միշտ գոհունակությամբ եմ հավաքական եկել՝ առաջին իսկ օրվանից, և ինձ միշտ լավ են վերաբերվել», ասել է Պիկեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր