Ժերար Պիկե. Լավ է, որ հոկեյի «Ռեալ» չկա, թե չէ այնտեղ էլ էին բողոքելու մրցավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել, որ ֆուտբոլի և բասկետբոլի «Ռեալները» հաճախ են բողոքում մրցավարությունից:
«Վերջին տարիներին դա հաճախ է պատահում և ֆուտբոլում, և՝ բասկետբոլում: Իսկ հետո «Ռեալը» գալիս է «Վանդա Մետրոպոլիտանո» («Ատլետիկոյի» տնային ստադիոնը), որտեղ նրանց գնում են, ինչից հետո ձայները կտրում են:
Նրանք դա անում են մշտապես, փառք աստծո, նրանք այլևս այլ թիմեր չունեն, թե չէ սկսելու էինք տուժել դրանից թե հանդբոլում, թե՝ հոկեյում:
Նրանք օգտվում են այդ մարտավարությունից, և մենք պետք է դրան հարմարվենք», ասել է Պիկեն:
Նշենք, որ բասկետբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ռեալը» «Բարսելոնային» լրացուցիչ ժամանակում 93:94 հաշվով պարտվելուց հետո բողոքել էր հանդիպման մրցավարներից: