211652_close_icon
views-count3433 դիտում article-date 12:09 26-03-2016

Բերքաբերում թշնամու գնդակից միայն Նորիկը չի տուժել, բնակիչներից մեկի կովն է սատկել եւ ոչ միայն. մանրամասներ

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը հրազենային վիրավորումը ստացել է մեջքից՝ ուսի մասից: Նրան նախ տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, ավելի ուշ տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Նաեւ տեղեկացրեց, որ այս պահին վիրավորի վիճակը նորմալ է: Վիրավորումը ստացել է ոչ թե դաշտում աշխատելիս, այլ տան բակում կանգնած է եղել մեքենայի մոտ: Գյուղապետը նաեւ նշեց, որ հակառակորդի կրակոցից նաեւ համագյուղացիներից մեկի կովն է սատկել: Վնասվել է նաեւ համգյուղացիներից մեկի տունը, քանի որ հակառակորդի արձակած գնդակը ներթափանցել է տուն: Արթուր Մադաթյանը ընդգծեց, որ այս պահին վիճակը հանդարտ է, բայց չի բացառվում, որ ամեն պահի կարող են կրակահերթը նորից սկսել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից: Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:

Նմանատիպ նյութեր