Հարավային Կորեան 80 հազար քարոզչական թերթիկ է նետել Հյուսիսային Կորեայի տարածք
Հարավկորեական ակտիվիստները փուչիկների միջոցով 80 հազար ագիտացիոն թերթիկներ են ուղարկել Հյուսիսային Կորեայի տարածքը, տեղեկացնում է BBC-ն:
Ակցիան նախաձեռնել է «Հյուսիսային Կորեայի ազատության համար» շարժումը, որի կազմում հյուսիսկորեացիներ կան:
«Մենք ծրագրում ենք առաջիկա 3 ամիսների ընթացքում մոտ 10 մլն թերթիկ ուղարկել այդ երկրի տարածք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է շարժման ներկայացուցիչ Պարկ Սան Խակը:
Թերթիկների վրա քննարկվում են Հյուսիսային Կորեայի կողմից կատարված միջուկային ու հրթիռային փորձարկումները, իսկ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը մեղադրվում է սեփական ժողովրդի հանդեպ բռնակալ վերաբերմունքի մեջ: