Մրայա Քերրին չեղյալ է հայտարարել բրյուսելյան իր մենահամերգը
Երգչուհի Մրայա Քերրին հետաձգել է իր մենահամերգը, որը պետք է կայանար Բրյուսելում: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր [url=https://twitter.com/MariahCarey/status/713485472018874368]միկրոբլոգում[/url]:
«Սիրում եմ Բրյուսելի իմ բոլոր երկրպագուներին, սակայն ինձ խորհուրդ են տվել հետագձել համերգը՝ անվտանգ պահելու համար իմ երկրպագուներին, երաժշտական խմբին և անձնակազմին»,-գրառել է աշխարհահռչակ երգչուհին:
Միևնույն ժամանակ նա այսօր՝ մարտի 26-ին, համերգով հանդես է գալու Լյուքսեմբուրգում: