3716 դիտում
09:08 26-03-2016
Գերտերություններն ու Ղարաբաղյան հարցը. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. ««Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Քերիի պարբերական այցերն ընդհանուր առմամբ դրական են: Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը: Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջումն քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին` ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող:
Այս հարցում, փաստորեն, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտեցան, ինչն էլ դրական հող նախապատրաստեց այս բանակցությունների համար»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին` անդրադառնալով մարտի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկօրյա այցին Մոսկվա և այդ այցելության ընթացքում նաև ղարաբաղյան հակամարտության քննարկման հավանականությանը: Նա նշել է, թե չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել: «Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա, վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,- ասել է ռուս վերլուծաբանը:
Մինչդեռ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը ենթադրել է, որ ԼՂ հակամարտությունը Մոսկվայում ընդհանրապես չի քննարկվել: Դա, ըստ նրա, դրական է՝ այն իմաստով, որ այդ հարցն այնքան արտահերթ նշանակություն չունի, որ ստվերեր Սիրիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
10:13 05-05-2016
ԵՄ-ն կակտիվանա ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե կողմերը ցանկանան. «168 ժամ»
2510 դիտում
09:08 11-06-2016
Արևմուտքը Ռուսաստանին է զիջում ղարաբաղյան գործընթացում դոմինանտությունը. «168 Ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1027 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան