211652_close_icon
views-count13981 դիտում article-date 08:10 26-03-2016

Ավտովթար Երևանում. Opel-ները բախվել են իրար, մեկը գլխիվայր շրջվել է և հարվածել կայանված Mercedess-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Նոր Արեշի 7-րդ և 46-րդ փողոցների խաչմերուկում, իրար են բախվել Վարդաշենի բնակիչ 32-ամյա Ավետիս Զաքարյանի վարած Opel մակնիշի 34 ND 675 համարանիշի և Նոր Արեշի բնակիչ 26-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Opel մակնիշի 34 SN 104 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորների չկան, իսկ Opel մակնիշի 34 SN 104 համարանիշի ավտոմեքենան բախման հետևանքով գլխիվայր շրջվել է և հարվածել կայանված Mercedess-ին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ճՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ՃՈ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ավագ հետաքննիչ Գ. Ավետիսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր