211652_close_icon
views-count56444 դիտում article-date 16:38 27-01-2016

Երևանում Нива-ները բախվել են իրար. մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Նորք Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցի բնակիչ, 22-ամյա Սամվել Արզումանյանի վարած Վազ 2121 մակնիշի 34 AM 442 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Մեսրոպ Ճղելյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 MM 711 ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Մ. Ճղելյանի վարած Վազ 2121-ը գլխիվայր շրջվել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱՊՊԱ ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի բժիշկներին վարորդները հայտնել են, որ վնասվածքներ չունեն և հրաժարվել են բժշկական օգնությունից: Քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկությունը փոխանցել են հետաքննչական բաժին, որտեղից ժամանում է հետաքննիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր