Կրեմլը չի բացառում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը 2 ռուս զինծառայողի հետ
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը չի բացառում 22 տարի ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը 2 ռուս զինծառայողի հետ, ովքեր Ուկրաինայում մեղադրվում են ահաբեկչական գործողություներ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ս. Իվանովը պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է, որ տեսականորեն նման փոխանակումը հնարավոր է: Անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Պուտինի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պերո Պորոշենկո հանդես էր եկել Նադեժդա Սավչենկոյի փոխանակման առաջարկությամբ: