3891 դիտում
16:19 28-11-2015
Թուրքիան կեղտոտ խաղ է սկսել, նպատակ ունենալով Սիրիայի հյուսիսային մասը դարձնել Թուրքիայի 82-րդ նահանգը. Il Giornale
Թուրքիայի նախագահը չի թաքցրել ռուսական Cy-24 ինքնաթիռի կործանման դրդապատճառները՝ պնդելով, որ Անկարան հարձակում է գործել ինքնաթիռի վրա՝ պաշտպանելու համար իր անվտանգությունը և Սիրիայում իր «եղբայրների» իրավունքները, գրում է Il Giornale-ը:
Թերթը հավելում է, որ եղբայրներ ասելով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի նկատի է ունեցել ոչ միայն թուրքմեններին, այլ նաև Անկարայի կողմից աջակցություն ստացող այն ահաբեկչական կազմակերպություններին, որոնց անդամներից շատերը համալրել են ԻՊ-ի շարքերը:
«20 տարվա կատարյալ իշխանության արդյունքում Էրդողանին հաջողվել է երկիրն իսլամացնել ու ընդլայնող քաղաքականություն սկսել: Գաղտնիք չէ, որ նա մտադիր է Սիրիայի հյուսիսային մասը՝ Հալեպի և Լաթաքիայի միջև ընկած հատվածը դարձնել Թուրքիայի 82-րդ նահանգը՝ խաղի մեջ ներքաշելով թուրքմեններին, ովքեր բնակվում են նշված տարածաշրջանում: Նա պնդում է ռազմական միջամտության վրա, որի միջոցով կարողանա ոչնչացնել շիաների առանցք համարվող Իրանը, Սիրիան և «Հըզբոլլահ»-ը:
4 տարի շարունակ նա փորձում է տապալել Ասադին և ֆինանսավորում է Ասադի ռեժիմի դեմ կռվող ահաբեկիչներին: Անկարան խալիֆայությունից մաքսանենգ նավթ է գնում 15-20 դոլարով՝ 1 բարելի դիմաց, իսկ հետո կրկնակի գնով վերավաճառում այն, սակայն ի շնորհիվ շիաների և ռուսական միջամտության, որը փշրեցին Էրդողանի երազանքները, Ասադը շարունակում է մնալ իշխանության մեջ: Այժմ Թուրքիան, կարծես թե, պատերազմի առիթ է փնտրում՝ դրանում ներգրավելով ՆԱՏՕ-ին, ինչի մասին դեռ 1 տարի առաջ հայտարարել էր գերմանացի գեներալ Հարալդ Կույատը. «Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ին ներքաշել այդ իրավիճակի մեջ, քանի որ իրական նպատակը Ասադին տապալելն է»»,-նշւմ է հոդվածի հեղինակը:
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
14:50 13-09-2016
Հ. Նաղդալյան. ՀՀ իշխանությունը կատարում է համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով զարգացումը և առաջընթացը
Այս բաժնից
712 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
829 դիտում
12:29 26-11-2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը