Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց ադրբեջանցի գրոսմայստերին
Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովից: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլում: Հիշեցնենք, որ մրցաշարի ընթացքում սա Արոնյան-Մամեդյարով երկրորդ պարտիան էր: Առաջին շրջանում հայ գրոսմայտերը սպիտակ խաղաքարերով պարտության էր մատնել ադրբեջանցի գրոսմայստերին: 10-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը:
9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5-ական միավորներով գլխավորում էին Վիշվանաթան Անանդը և Լևոն Արոնյանը: Հնդիկ գրոսմայստերը այս պահին մրցում է Տոպալովի հետ:
9-րդ տուր
Անդրեյկին – Սվիդլեր` ½ - ½
Կարյակին – Կրամնիկ
Մամեդյարով – Արոնյան`1-0
Անանդ - Տոպալով