Քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Մարտի 24-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները (3 հոգի) մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:


