211652_close_icon
views-count5083 դիտում article-date 21:03 24-03-2016

Կիվիի պտուղներն ունեն հակաուռուցքային ազդեցություն

Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։

Նմանատիպ նյութեր