Օդանավակայանի 80 տոկոսը նայել ենք, ամեն ինչ նորմալ է. Երևանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյան
Ժամը 19:30-ի դրությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի 80 տոկոսում որոնողական աշխատանքներն անցկացվել էին և ոչինչ չի հայտնաբերվել:
Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանն ասելով.
«Տեսնում եք` օդանավակայանի տարածքն ահռելի է։ 80 տոկոսն արդեն նայել ենք, ամեն ինչ նորմալ է»։
Իսկ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80491/]ռումբի մասին տեղեկատվությունը[/url] հայտնողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատում են հատուկ ծառայությունները:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի