25-ամյա տաքսու վարորդը գումարի պատճառով ծեծել է և քաշել է ուղևորուհու մազերից
25-ամյա Վիտալի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ «Տարոն» տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակչուհի Մարիամ Ասատրյանի հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով նրան և նրա մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: