1108 դիտում
16:18 24-03-2016
Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:
Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը Կոմիտասի 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով հիշյալ վայրում տեսախցիկով կատարել է նկարահանում, որի ժամանակ Նշան Ասատրյանը մոտեցել է վերջինիս և պահանջել, որ դադարեցնի նկարահանումներն ու հեռանա: Անուշ Մկրտչյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, որի ընթացքում Ն. Ասատրյանը վերջինիս կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ ձեռքով բռնել է տեսախցիկի օբյեկտիվը և Անուշ Մկրտչյանից պահանջել տեսախցիկը կամ դրա հիշողության քարտը հանձնել իրեն: Այս կերպ՝ Ն. Ասատրյանը իր դիտավորյալ գործողություններով խանգարել է նկարահանման իրականացմանը՝ խոչընդոտելով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:
Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 24-ի դրությամբ հարուցվել և քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 7 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»