793 դիտում
13:57 01-03-2016
Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:
Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիրուշ Հովհաննիսյանը դուրս է եկել Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գործող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի «Այո» ընտրական քարոզչական շտաբից և մոտենալով «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության հանձնարարությամբ Հանրաքվեի ընթացքը նշված տարածքում լուսաբանող հիշյալ ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ շտաբի տարածքից:
Ա. Մկրտչյանը և Գ. Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միասնական դիտավորությամբ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գ. Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը: Այս կերպ` Ս. Հովհաննիսյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների՝ Անուշ Մկրտչյանի և Գարիկ Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների իրականացմանը:
Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1066 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»