Էջմիածնում սպառնացել են՝ երեխային չթողնել մանկապարտեզ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի մանկապարտեզներում հաստատության սաների ծնողներին պահանջ է ներկայացվում, որպեսզի նրանք անպայման վճարեն իրենց գույքահարկը և կոմունալ վարձերը: Սպառնում են հակառակ դեպքում երեխաներին մանկապարտեզ չթողնել:
Մանկապարտեզներից մեկի տնօրենը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ վարձերի հետ կապված զրույցներ ծնողների հետ ունեցել են: Դա չի բացառել նաև Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնյան: Բայց նրանք երկուսն էլ միաբերան պնդել են, որ ոչ մեկը չի սպառնում երեխային մանկապարտեզ չընդունել, ու նման իրավիճակում հայտնված երեխա չկա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: