211652_close_icon
views-count70607 դիտում article-date 11:24 25-12-2023

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Էջմիածնում պարեկները հայտնաբերել են որոնվող տղա երեխային, իսկ որոշ ժամանակ անց՝ նրա ծնողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վաղարշապատի վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Դավիթ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Արամ Մելքոնյանը էջմիածին քաղաքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ իրենց բարեկամի երեխան 1 ժամ է՝ կորել է և չեն կարողանում գտնել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում և մոտ 1 կմ շառավղով փնտրելով երեխային, նրան հայտնաբերում են Մովսես Խորենացի փողոցում՝ «Հագուստի աշխարհի» դիմաց: 

Նրանք երեխային տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ կարճ ժամանակ անց հայտնաբերում են ծնողին: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր