Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Տոպալով. ուղիղ միացում
Մոսկվայում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը: Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով խաղում է մրցաշարի ետնապահ Վեսելին Տոպալովի հետ:
[b]Տուրի մյուս պարտիաներն են`
[/b]Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Հիշեցնենք, որ 9 տուրից հետո Արոնյանն ու Կարուանան 5-ական միավոր ունեն և կես միավոր են զիջում առաջատարներին` Կարյակինին ու Անանդին:
Պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.



