211652_close_icon
views-count1603 դիտում article-date 16:59 23-03-2016

Մեկ միլիոն արժողությամբ ոսկյա զարդերի գողության հետքերով

1949 թ. ծնված Մանյակ Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը և հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողները Գյումրիի Շահումյան փողոցից բերման են ենթարկել ամուսիններ` 1965 թ. ծնված Մելիքսեթ Մ.-ին և 1974 թ. ծնված Գայանե Կ.-ին, որոնց խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է գողացված ոսկյա զարդերից 3 մատանի, 2 խաչ և 1 զույգ ականջօղ: Գայանե Կ.-ն հայտնել է, որ նշված զարդերը որդին` 1998 թ. ծնված Հ. Մ.-ն գտել է Լալայան փողոցից: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր