731 դիտում
16:25 23-03-2016
Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իր գործընկերներին
Հ. Նաղդալյանի ցավակցական ուղերձում ասված է. «Մենք խորապես ցնցված եւ վրդովված ենք ահաբեկիչների կողմից երեկ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը:
Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության արդյունքում անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում:
Ես նամակով նաև իմ ցավակցությունն եմ հայտնել ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, որոնց հետ արդեն երկար ժամանակ մենք աշխատում ենք Վեհաժողովում: Հայազգի նաև մեծ համայնք ունենք Բելգիայում, և մեր հայրենակիցներին նույնպես մաղթում եմ տոկունություն այս դժվարին իրավիճակում: Հաշվի առնելով, որ Եվրանեսթի մեր խորհրդարանական պատվիրակությունը այս պահին գտնվում է Բրյուսելում ՝ կապ եմ հաստատել նրանց, ինչպես նաև, Բելգիայում մեր դեսպանի հետ, ովքեր վստահեցրեցին, որ ներկայումս անվտանգ պայմաններում են գտնվում, խորապես վրդովված ու ցնցված են կատարվածից և իրենց վշտակցությունն են հայտնում բարեկամ բելգիացի ժողովրդին:
Մենք՝ հայ ժողովուրդը, լավ գիտենք, որ ահաբեկչությունը այսօր մեծագույն սպառնալիք է ուղղված քաղաքակիրթ աշխարհին, և դրա դեմ պայքարը պետք է միասնական լինի»:
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
21:55 04-11-2015
Սա ԵԽԽՎ կոդեքսի խախտում է. Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից
1102 դիտում
19:03 20-04-2015
Հերմինե Նաղդալյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից
1913 դիտում
15:31 29-09-2015
Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում Ստրասբուրգից. «ԵԽԽՎ-ի համար պրոբլեմատիկ երկիրն այսօր Ադրբեջանն է»
Այս բաժնից
2011 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր