Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին
Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին։ Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան։ – Ցավում եմ, – ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է։ – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել։
Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ։ Սակայն դա շատ կարճ տևեց։ Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց. – Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։
Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր։
Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն է ստեղծել «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։
Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։
Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։
Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։
Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։