1358 դիտում
18:25 22-03-2016
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հունաստանի ազատագրության տոնին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ներկա է գտնվել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր 1821 թվականի մարտի 25-ին Հունաստանի՝ օսմանյան լծից ազատագրմանը եւ հայ-հունական դարավոր բարեկամությանը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, հունական համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով Հունաստանի ազատագրումը օսմանյան տիրապետությունից, շնորհավորել է հունական համայնքի ներկայացուցիչներին եւ փաստել, որ հույն ժողովրդի համար ճակատագրական օրերին նրա կողքին են եղել հայերը, իսկ հայերի համար օրհասական օրերին՝ հույները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայերի եւ հույների դարավոր բարեկամության մասին խոսում է այն փաստը, որ դեռեւս 1870-ականներին օսմանյան խորհրդարանում հույն պատգամավորները բարձրացրին Հայկական հարցը: Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հիշատակել է Սարդարապատում եւ
Արցախյան հերոսամարտի տարիներին հայ ժողովրդի կողքին մարտնչող հույների մասին:
Խոսելով հայաստանաբնակ հույների մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի հույները պատրաստ են կամուրջ հանդիսանալ բարեկամ ժողովուրդների միջեւ, որոնք կապված են միմյանց հետ անցյալով եւ ներկայով:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն իր խոսքում նշել է, որ համալսարանը 2012 թվականին բացել է հունական կենտրոն, որտեղ հունարեն են ուսումնասիրում բազմաթիվ ուսանողներ: Տիկին Գասպարյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին եւ հատկապես հունական կենտրոնին ցուցաբերած օժանդակության, հայ-հունական բարեկամության ամրապնդման համար շնորհակալագրեր է
հանձնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
13:55 19-12-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
2036 դիտում
13:13 28-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
766 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
949 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում