1533 դիտում
17:44 22-03-2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչություններից: Մենք խստորեն դատապարտում ենք այս զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Կարծում եմ, որ քաղաքակիրթ հանրությունը համատեղ ջանքերով պետք է պայքարի այս չարիքի դեմ` թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»:
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
13:29 13-07-2016
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
3309 դիտում
15:59 10-04-2017
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Այս բաժնից
766 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
799 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
949 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում