211652_close_icon
views-count956 դիտում article-date 19:34 30-11-2016

Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Դաշնային Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայային եւ Դաշնային Սենատի նախագահ Ռենան Կալեիրոսին: «Խոր վշտով տեղեկացանք Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Դժվարին այս պահին ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ իշխանություններին, իսկ ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ոգու արիություն եւ համբերություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր