211652_close_icon
views-count2289 դիտում article-date 10:31 22-03-2016

Հայաստանն ազարտի մեջ է. կազինոները տնտեսության աճ են ապահովում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9 տոկոս։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը՝ 9.8 տոկոս։ Ի դեպ, ծառայությունների ոլորտում նման աճը ստացվել է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտում արձանագրված աճի հաշվին։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը իր հրավիրած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ենթաոլորտում աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր