211652_close_icon
views-count6165 դիտում article-date 22:49 21-03-2016

Կալիֆոռնիայում ներկայացվել է 4 դյույմանոց ամենահզոր iPhone SE նոր սմարթֆոնը

Այսօր` մարտի 21-ին,Կալիֆոռնիայում Apple ընկերության փոխնախագահ Գրեգ Ջոսֆիակը պաշտոնապես ներկայացրել է 4 դյույմանոց նոր iPhone SE-ն։ Նոր սմարթֆոնը արտաքինով նման է iPhone 5 մոդելին, իսկ տեխնիկական տվյալները համապատասխանում են iPhone 6S-ին: Մարտի 24-ից արդեն հնարավաոր կլինի պատվիրել մոդելը, իսկ մարտի 31-ից նոր սմարթֆոնը վաճառքի կհանվի: 16 GB հիշողությամբ մոդելի գինը կկազմի 399 դոլար, իսկ 64 GB հիշողությամբ մոդելինը` 499 դոլար: Հայտնի է, որ Ռուսաստանում 16 GB հիշողությամբ մոդելի գինը կկազմի 37 990 ռուբլի, իսկ 64 GB հիշողությամբ մոդելինը` 47 990 ռուբլի: Պատվիրել կարելի է արդեն մարտի 29-ից: Մայիսի վերջին iPhone SE-ն արդեն կվաճառվի աշխարհի 100 երկրներում:

Նմանատիպ նյութեր