211652_close_icon

«Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ». Տարոն Մարգարյան

views-count1105 դիտում article-date 18:52 21-03-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ կազմվել է 1 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը: «Վարչական շրջանների աշխատակազմերի և գյուղմթերքի շուկաների սեփականատերերի ու վարձակալների հետ ավելի ակտիվ համագործակցեք, որպեսզի փորձենք բացօթյա առևտուր իրականացնող անձանց ուղղորդել դեպի շուկաներ: Ցանկալի է, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվեն մինի շուկաներ, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել համապատասխան աջակցություն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 40 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր