6351 դիտում
18:35 19-05-2016
Բոլոր ներկրողների համար պետք է ստեղծվեն հարկային և մաքսային հավասար պայմաններ. գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել
Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, նրանց համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:
Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:
Նմանատիպ նյութեր
2868 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
1799 դիտում
18:10 02-06-2016
Հավասար պայմաններ՝ բոլոր տնտեսվարողների համար. ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
Այս բաժնից
721 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
619 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը