211652_close_icon
views-count32917 դիտում article-date 15:05 21-03-2016

Գողություն՝ «Անահիտ Դե Լյուքս» գեղեցկության սրահի կոսմետոլոգի տանից. հափշտակել են 1 մլն 270 հազար դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի 23/1 շենքի բնաչուհի, 43-ամյա Մերի Չիբուխչյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նույն օրը, ժամը 02:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան 1-ին հարկի խոհանոցի պատուհանը բացելով՝ ներս են մտել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Հեբոյանն ու Արաբկիրի ոստիկանության փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանից հափշտակել են 1 մլն 270 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր: Գողության փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Չիբուխչյանն աշխատում է «Անահիտ Դե Լյուքս» գեղեցկության սրահում՝ որպես կոսմետոլոգ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր