Թուրքիայում հատուկ գործողության ժամանակ պայթյուն է որոտացել. կա զոհ
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ոստկանության իրականացրած հատուկ գործողության ժամանակ ինքնաշեն ռումբ է պայթել, հաղորդում է թուրքական Sabah թերթը:
Պայթյունից ստացած ծանր վնասվածքներից մահացել է ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Մարդինի իշխանությունները ավելի վաղ պարետային ժամ էին հայտարարել Նուսայբինում: Դրանից հետո, մարտի 14-ին Թուրքիայի զինված ուժերը և իրավապահ մարմինները հատուկ գործողություններ սկսեցին իրականացնել քաղաքում՝ վերացնելով միաժամանակ փողոցներում տեղադրված բարիկադները: