Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 20-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 54 շենքի 21-րդ բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


