Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Մարտի 19-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Ամբերդի ամրոցի մոտակայքում մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է¸ որ քաղաքացին արգելափակվել է ձյան շերտում և չի կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ջիպ Լիբերտի» մակնիշի 01D046 պետհամարանիշով (վարորդ Տ. Կ.) ավտոմեքենան:


