Տղամարդը 10 տարի գումար է հավաքել, որ օգնի կենդանիներին
Հնդկաստանի բնակիչ Բալուն դեռ մանկուց ուներ մի երազանք: Նա ամբողջ սրտով ցանկանում էր օգնել կենդանիներին:
Երազանքի իրագործման համար այս մարդը 10 տարի աշխատել է և գումար հավաքել շտապ օգնության մեքենա գնելու համար, որպեսզի դրանով տեղափոխի փորձանքի մեջ հայտնված կատուներին և շներին:
Բալուն, շրջելով քաղաքում, ինքն է գտնում հիվանդ կամ վիրավոր կենդանիներին և տեղափոխում նրանց կենդանաբուժական կլինիկա: