ՀՀ Արմավիրի մարզպետը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի եզդիներին օգնելու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար:
«Որպես օրինակ նշենք, որ նույն մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը նույնպես «գերակատարել է» իր մարզպետի հրահանգը. «Ես էլ, ինչպես մյուս գյուղապետերը, մեր համայնքի բնակիչներից գումար եմ հավաքել: Այն կազմում է ընդամենը 105 հազար դրամ: Այդ գումարը տարել եմ մարզպետարան ու վճարել: Իրենք էլ ինձ համապատասխան կտրոն են տրամադրել»:
«Իսկ թե ինչպես են օգնությունը տեղ հասցնելու, դեռ որևէ մեկը պատկերացում չունի»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։